ԵՊԲՀ բժիշկ-օրդինատորի զեկույցը ճանաչվել է համաեվրոպական համագումարի լավագույն զեկույց

16:04   11 մայիսի, 2022

Կարևոր ձեռքբերում. ԵՊԲՀ բժիշկ-օրդինատորի  զեկույցը ճանաչվել է համաեվրոպական համագումարի լավագույն զեկույց: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Երեւանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Մայիսի 4-6-ը Իտալիայի Թուրին քաղաքում տեղի ունեցավ Քաղցկեղը վերապրածների համաեվրոպական (Pan-European Network for Care of Survivors after Childhood and Adolescents Cancer) 27-րդ համագումարը, որին մասնակցություն ունեցավ ԵՊԲՀ մանկական ուռուցքաբանության և արյունաբանության ամբիոնի 3-րդ կուրսի կլինիկական օրդինատոր Իրինա Մելնիչենկոն։ Նրա կողմից ուղարկված թեզն ընդունվել էր որպես բանավոր զեկույց լիագումար նիստին:

Իրինա Մելնիչենկոյի՝ «Հայաստանում քաղցկեղը վերապրած երեխաների, դեռահասների և երիտասարդների համար կլինիկայի ստեղծման ուղիները» թեմայով զեկույցը ճանաչվեց Քաղցկեղը վերապրածների համաեվրոպական համագումարի լավագույն զեկույց:



© NEWS.am Medicine