Ո՞ր բանջարեղենն է վտանգավոր կանանց առողջության համար

10:45   12 մայիսի, 2022

Կանանց օրգանիզմի համար խաչածաղկավոր ընտանիքի բանջարեղենի անսահմանափակ քանակությամբ օգտագործումն կարող է վահանաձև գեղձի գործունեության հետ կապված որոշ քրոնիկական հիվանդությունների սրացման հանգեցնել, Evening Moscow-ին տված հարցազրույցում ասաց սննդաբան Ելենա Սոլոմատինան:

Մասնագետը նշել է, որ խաչածաղկավորների ընտանիքին պատկանող բանջարեղենը բացասաբար է ազդում նաեւ վահանաձեւ գեղձի աշխատանքի վրա։

«Այդ ցանկը բավարար քանակությամբ բանջարեղեն է ներառում։ Դրանք են բրոկկոլին, կաղամբը, շաղգամը, բողկը, ծովաբողկը, մանանեխը, հազարը: Ամբողջական ցանկը կարելի է գտնել համացանցում: Բանն այն է, որ այդ մթերքները իզոթիոցիանատներ են պարունակում, որոնք ճնշում են հորմոնների արտադրությունը եւ սրում հիպոթիրեոզը՝ էնդոկրին համակարգի հիվանդություն, որը բնութագրվում է վահանաձեւ գեղձի հորմոնների պակասով»,- բացատրել է Սոլոմատինան:

Սննդաբանը կանացի օրգանիզմի համար անցանկալի մթերքների ցանկում ներառել է նաեւ սոյան։ Նրա խոսքով՝ չնայած պրոդուկտի՝ էստրոգենի (կանացի սեռական հորմոն) արտադրությունը խթանելու կարողությանը, այն միաժամանակ դանդաղեցնում է վահանաձեւ գեղձի հորմոնների սինթեզը։
Այս կապակցությամբ նա կանանց խորհուրդ է տվել կրճատել այն մթերքները, որոնք կարող են պոտենցիալ վտանգներ կրել:

Ընդ որում, սննդաբանն ընդգծել է, որ խնդրի առաջացման համար պետք է թվարկված մթերքները կանոնավոր կերպով ու մեծ քանակությամբ օգտագործել։ Չափավոր օգտագործման դեպքում այդպիսի իրավիճակ դժվար թե հնարավոր լինի, եզրափակել է Սոլոմատինան։




© NEWS.am Medicine