Կորոնավիրուսը դեպրեսիա եւ տագնապ է առաջացնում ոչ ավելի հաճախ, քան շնչառական այլ վարակներ

15:43   12 մայիսի, 2022

Կորոնավիրուսը դեպրեսիա եւ տագնապ է առաջացնում ոչ ավելի հաճախ, քան շնչառական այլ վարակներ։ Այս մասին ասվում է JAMA Psychiatry-ում հրապարակված հետազոտության մեջ։

Օքսֆորդի համալսարանի գիտնականները պարզել են, որ հոգեկան խանգարումների մակարդակը նման է եղել COVID-19-ով եւ այլ շնչառական հիվանդություններով հոսպիտալացված մարդկանց շրջանում:

Նրանք ուսումնասիրել են շուրջ 17 000 պացիենտի, որոնք հոսպիտալացվել են Անգլիայում 2020թ․  հունվարից մինչեւ 2021թ․ հուլիսն ընկած ժամանակահատվածում եւ համեմատել են նրանց 32 000 մարդկանց հետ, որոնք հոսպիտալացվել են այլ շնչառական վարակներով 2015-2020թթ․։

Պարզվել է, որ այն մարդկանց մոտ, որոնք տարել են  կորոնավիրուսի ծանր ձեւը, հիվանդանոցից դուրս գրվելուց մեկ տարի անց դեպրեսիա է ախտորոշվել երկու անգամ ավելի մեծ հավանականությամբ, քան ընդհանուր բնակչության մոտ։

Միեւնույն ժամանակ, նրանց մոտ, որոնք հոսպիտալացվել են այլ լուրջ վարակներով, ինչպիսիք են գրիպը, թոքաբորբը, 3,5 անգամ մեծ է եղել դեպրեսիայի ռիսկը։



© NEWS.am Medicine