Ի՞նչ հիվանդությունից կարող է փրկել հապալասը

22:41   12 մայիսի, 2022

Հապալասի մշտական օգտագործումը կթուլացնի թուլամտության առաջացման հավանականությունը, կարծում են Ցինցինատիի համալսարանի նյարդաբանները եւ նուտրիցիոլոգները։ Նրանք իրենց հետազոտության մանրամասների մասին պատմել են Nutrients ամսագրին։

Հետազոտողները հետեւել են 50-65 տարեկան 33 պացիենտի, որոնք ավելորդ քաշ, նախադիաբետ եւ հիշողության չափավոր կորուստ են ունեցել։ Այս մարդկանց մոտ բարձր է եղել հետագայում թուլամտության եւ այլ հիվանդությունների առաջացման հավանականությունը, տեղեկացրել է «Газета.Ру»-ն։

Հետազոտության մասնակիցները 12 շաբաթով հրաժարվել են  հատապտուղներից եւ մրգերից, դրանց փոխարեն նրանց մի մասն ստացել է փոշի, որը պարունակել է կես բաժակ հապալասին համարժեք միկրոտարրեր, իսկ մյուս կեսը՝ դատարկահաբ։ Հիշողությունը եւ իմացական ֆունկցիաները չափող թեստերը ցույց են տվել, որ վիճակը բարելավվել է առաջին խմբում։

«Դա դրսեւորվել է  ուսուցման եւ հիշելու գործընթացում կողմնակի ինֆորմացիայի միջամտության փոքրացմանը»,- նշել են գիտնականները։

Հապալասը հարուստ է անտոցիաններով, դրանք հակաօքսիդանտներ են, որոնք թույլ են տալիս օրգանիզմում նվազեցնել բորբոքման մակարդակները, բարելավել մետաբոլիզմը եւ բարձրացնել էներգիայի արտադրումը բջիջներում։ Թե ինչպես է հապալասն ազդում ուղեղի աշխատանքի վրա՝ դեռ պետք է պարզել, բայց հետազոտությունը ցույց է տվել, որ առողջ սնունդը եւ որոշակի մթերքների մշտական օգտագործումը կարող են նվազեցնել թուլամտության առաջացման հավանականությունը։



© NEWS.am Medicine