Կորոնավիրուսի համավարակի հետեւանքով ԱՄՆ-ում ավելի քան 250 000 երեխա կորցրել է իր ծնողներին

14:35   13 մայիսի, 2022

Կորոնավիրուսի համավարակի հետեւանքով ԱՄՆ-ում ավելի քան 250 000 երեխա կորցրել է իր  ծնողներին, գրում է  ABC հեռուստաալիքը՝ իր պատրաստած ռեպորտաժում պատմելով  ԱՄՆ-ում COVID-19-ի  ողբերգական հետեւանքների մասին։  

Հեռուստաալիքը, մասնավորապես, նշում է, որ COVID-19-ի պատճառով ավելի քան 250 000 երեխա կորցրել է ծնողին կամ հիմնական խնամակալին։

Բնիկ ամերիկացի երեխաներն ամենաշատը տուժել են COVID-19-ից՝ ըստ դոկտոր Սյուզան Հիլիսի։ 
Բնիկ ամերիկացի երեխաների գրեթե 10 տոկոսը կորցրել է ծնողին կամ խնամակալին:

Դպրոցների դասասենյակները դեռ գրեթե դատարկ են։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԱՄՆ-ում կորոնավիրուսի զոհերի թիվն անցել է 1 միլիոնից։



© NEWS.am Medicine