Վտանգավո՞ր է արդյոք թարթիչների՝ կեռլեռով հարդարումը

18:45   13 մայիսի, 2022

Բազմաթիվ հետազոտություններ ցույց են տվել, որ թարթիչները չափազանց զգայուն են, ուստի կեռլեռի՝ թարթիչների հատուկ հարդարիչի սխալ օգտագործումը եւ չորացած սեւաներկը, որը կպչում է հարդարիչի բարձիկներին, կարող է վնասել թարթիչները եւ նույնիսկ դրանց կորստի հանգեցնել, գրում է Mail.ru-ն։

Մասնագետները նշում են, որ հարդարիչը ճիշտ օգտագործելու դեպքում հնարավոր է խուսափել տհաճ հետեւանքներից։ Այնուամենայնիվ, բավականին դժվար է ճշգրիտ հետեւել թարթիչները հարդարելու բոլոր հրահանգներին, ուստի ավելի լավ է ամեն օր թարթիչների հարդարիչ չօգտագործել։

Սակայն եթե այն ձեր դիմահարդարման ամենօրյա բաղադրիչ էդարձել, մասնագետները խորհուրդ են տալիս հետեւել մի շարք առաջարկությունների: Հարդարդելուց առաջ թարթիչների շիճուկ օգտագործեք։ Թարթիչները պետք է գլխի մազերի նման խնամել։ Որպեսզի դրանք առաձգական եւ փափուկ լինեն, շիճուկ ավելացրեք: Դա ձեր թարթիչները կլցնի սնուցող նյութերով եւ խոնավությամբ՝ առողջ, ամուր եւ երկար պահելու համար: Շիճուկը պետք է օգտագործել ամեն օր։

Նախ թարթիչների ունելիք օգտագործեք, ապա քսեք սեւաներկը: Կեռլեռի վրա շատ բակտերիաներ են կուտակվում, ուստի թարթիչները չարժե հարդարել սեւաներկը քսելուց հետո. դրա մասնիկները կմնան կեռլեռի վրա, իսկ դա, իր հերթին, կարող է աչքերի գրգռման հանգեցնել:




© NEWS.am Medicine