Ո՞ր պարզ հնարքը կօգնի նվազեցնել սրտանոթային հիվանդությունների առաջացման ռիսկը

23:48   13 մայիսի, 2022

Ո՞ր պարզ հնարքը կօգնի նվազեցնել սրտանոթային հիվանդությունների առաջացման ռիսկը։

Տուրկուի համալսարանի եւ Ֆինլանդիայի UKK ինստիտուտի վերջերս կատարած հետազոտությունը ցույց է տվել, որ այս հիվանդությունների զարգացման ռիսկը կարող է կրճատվել ընդամենը երեք ամսում, եթե պարզապես ամեն օր նստելու ժամանակը կրճատեք 60 րոպեով եւ հատկացնեք այդ ժամանակ ֆիզիկական ակտիվության համար։  

Խորհուրդ է տրվում օրվա ընթացքում քայլել  150 րոպե՝ մկանների ամրապնդման համար։

Ցավոք, ԱՄՆ-ում երեխաների եւ մեծահասակների մոտ 80 տոկոսն ավելի քիչ է ֆիզիկական ակտիվությամբ զբաղվում, քան առաջարկվում է։  

Հետազոտության շրջանակում գիտնականները նկատել են, որ աշխատունակ տարիքի մեծահասակները, որոնք ֆիզիկապես ոչ ակտիվ էին, սրտանոթային հիվանդությունների եւ 2-րդ տիպի շաքարախտի զարգացման մեծ հավանականություն են ունեցել։  

Հետազոտողները եկել են այն եզրակացության, որ նստած ժամանակի կրճատումը կարող է դանդաղեցնել սրտանոթային հիվանդությունների զարգացումը, բայց, իհարկե, ավելի մեծ ազդեցություն կարելի է ստանալ, եթե ավելացվի  ֆիզիկական ակտիվության ծավալը կամ ինտենսիվությունը։ 



© NEWS.am Medicine