Մազաթափության 6 հիմնական պատճառները  

09:37   14 մայիսի, 2022

Մազաթափությունը բազմաթիվ պատճառներ կարող է ունենալ: Մասնագետներն առանձնացրել են դրանցից վեցը, գրում է МедикФорум պարբերականը:

Գիտնականները փաստում են, որ գործոններից մեկը, որն ամենից շատն է ազդում մազաթափության վրա, գենետիկան է: Մաշկաբանության ինտեգրալ ինստիտուտի մասնագետների կարծիքով՝ մազաթափության հիմնական պատճառը տղամարդկանց մոտ այսպես կոչված՝ անդրոգենետիկ ալոպեցիան է, որը կյանքի որոշակի փուլում տեղի է ունենում տղամարդկանց 75 տոկոսի մոտ:

Մասնավորապես, տղամարդկանց մոտ դանդաղ զարգացող մազաթափություն է առաջանում, որի ժամանակ մազերը կորցնում են ծավալն ու քչանում են:

Հիմնական պատճառներից մեկը, ըստ մասնագետների, անհանգիստ վիճակն է, սթրեսը: Aderans|Bosley հիվանդանոցի բժիշկները նախազգուշացնում են, որ սթրեսը կարող է հանգեցնել աննորմալ մազաթափության եւ կանգնեցնել դրանց աճը:

Գարնանը եւ աշնանը մազերը սկսում են առավել ինտենսիվ կերպով թափվել: Փորձագետները նշում են, որ այդպես ակտիվանում է մազափոխության գործընթացը:

Աուտոիմուն հիվանդությունները մազաթափության եւս մեկ պատճառ են, որոնք կարող են որոշակի դեպքերում առանցքային դեր խաղալ: Ճաղատության կարող է հանգեցնել, օրինակ, մաշկային կարմիր գայլախտը:  

Մազաթափությունը նաեւ կորոնավիրուսի կողմնակի ազդեցություններից է: Այն կարող է սկսվել ապաքինումից երկու-երեք ամիս անց: Առկա տվյալների համաձայն՝ հետկորոնավիրուսային ալոպեցիա է արձանագրվել COVID-19-ով հիվադացածների 20 տոկոսի շրջանում:
 
Ըստ մասնագետների՝ ալոպեցիան կարող է անմիջականորեն կապված լինել մարդու տարիքի հետ:



© NEWS.am Medicine