Դեռահաս տղաների շրջանում ամեն 5-րդն արյան բարձր ճնշում ունի. հետազոտություն

15:44   14 մայիսի, 2022

Հիպերտոնիայի անառողջ մակարդակն աճում է աշխարհով մեկ, հատկապես սեռական հասունացման շրջանում, ի դեպ, տղաների շրջանում այն հանդիպում է երեք-չորս անգամ ավելի հաճախ, քան աղջիկների. դեռահաս տղաների շուրջ 20 տոկոսի մոտ արյան բարձր ճնշում է նկատվում, գրում է Medical Xpress-ը:

Գիտական տվյալներից ելնելով՝ երիտասարդների շրջանում առողջության խանգարման աճող վտանգի պատճառը ճարպակալումն է. եթե առաջնային հիպերտոնիան հանդիպում է նորմալ քաշ ունեցող դեռահասների 1.4 տոկոսի մոտ եւ ավելորդ քաշ ունեցողների 7.1 տոկոսի մոտ, ապա ճարպակալում ունեցող դեռահասների մոտ այդ ցուցանիշը հասնում է 25 տոկոսի:

«Մասնավորապես որովայնային ճարպի ավելացումը կապված է արյան բարձր ճնշման եւ սիրտանոթային հիվանդությունների վաղ զարգացման հետ»,- մեկնաբանել է  MedUni Vienna բժշկական դպրոցի մասնագետ Սյուզաննա Գրեբեր-Պլատցերը:

Եթե հիպերտոնիան պայմանավորված է այլ հիվանդություններով (երկրորդական հիպերտոնիա), անհրաժեշտ է հիմնական հիվանդության համապատասխան բուժում ստանալ:



© NEWS.am Medicine