Ինչպե՞ս օգնել երիտասարդ մայրիկներին հաղթահարել հետծննդաբերական դեպրեսիան

21:33   14 մայիսի, 2022

Հետծննդաբերական դեպրեսիա է նկատվում երիտասարդ մայրիկների 15 տոկոսի մոտ, եւ դա կարող է մշտական տխրության, անպետքության եւ հուսահատության զգացողութան պատճառ դառնալ, ինչպես նաեւ քնի եւ ուտելու հետ կապված խնդիրներ առաջացնել, գրում է Медицина и наука պարբերականը:

Որակի բարձրացման հարցով նոր ուսումնասիրությունը, որն իրականացվել է Լոս Անջելեսի բժշկական կենտրոններից մեկի մասանգետների կողմից, եւ որի ժամանակ 19 500 կնոջ տվյալ է ուսումնասիրվել, ցույց է տվել, որ հետծննդաբերական դեպրեսիայի ախտորոշման լավագույն միջոցը բուժքույրերի կրթությունն ու վերապատրաստումն է:

«Մենք պարզել ենք, որ պետք է ավելի լավ բացահայտենք վտանգի առաջ կանգնած պացիենտներին, նախքան նրանք տուն կվերադառնան հիվանդանոցից»,- ասել է հետազոտության հեղինակ Սառա Կիլպատրիկը:

Դա բարդ գործընթաց է, որը պահանջում է նպատակաուղղված համագործակցություն բուժքույրերի եւ բժիշկների միջեւ:



© NEWS.am Medicine