Կորոնավիրուսի 4 արտասովոր ախտանշան, որոնց մասին քչերն են լսել  

23:45   14 մայիսի, 2022

Կորոնավիրուսի նոր տեսակների ի հայտ գալով էվոլյուցիայի են ենթարկվել նաեւ COVID-ի տեսակները: Սկբնապես ախտանշանները համարվում էին ջերմությունը, հազը, համ եւ հոտի կորուստը: Այժմ խորհուրդ է տրվում ուշադրություն դարձնել այնպիսի ախտանշանների ինչպիսին են ցավը կոկորդում, քթի փակ լինելը, ինչպես նաեւ գլխացավը, գրում է Medical Xpress-ը:

Կան նաեւ այլ՝ առավել անհասկանալի ախտանշաննր:

Հազվադեպ չեն մաշկի վիճակի շուրջ գանգատները, որոնք պայմանավորված են կորոնավիրուսով: Մեծ Բրիտանիայում հրապարակված հետազոտության մեջ ասվում է, որ 2021 թվականին հայտնաբերվել է, որ յուրաքանչյուր հինգերորդ հիվանդի մոտ միայն ցան է նկատվում, եւ ոչ մի ուրիշ ախտանշան:

Մաշկի վիճակի վատթարացումը, սովորաբար, նկատվում է մի քանի օր անց, իսկ որոշ դեպքերում՝ մի քանի շաբաթ անց:

Օրգանիզմը վիրուսով վարակվելիս բնական կերպով փորձում է ցույց տալ, որ արտասովոր սթրեսային վիճակում է գտնվում: Դա կարող է տեղի ունենալ անգամ եղունգների միջոցով:  

Մազաթափությունը «Քովիդ-19»-ի թերագնահատված ախտանշաններից է, որը, սովորաբար, առաջանում է վարակվելուց մեկ ամիս անց:

Ինչպես շատ այլ վիրուսներ, որոնցից է գրիպը, կորոնավիրուսը նույնպես ախտահարում է ներքին ականջի բջիջները, ինչը երբեմն հանգեցնում է լսողության կորստի:



© NEWS.am Medicine