Ճի՞շտ է արդյոք, որ թարմ քամված հյութերը վնասակար են

17:33   15 մայիսի, 2022

Թարմ քամված հյութերն օգտակար են, որովհետեւ պարունակում են բազմաթիվ վիտամիններ, հանքային նյութեր, հակաօքսիդանտներ, «Аргументы и факты»-ին ասել է բժիշկ Սերգեյ Ագապկինը։

Բայց, նրա խոսքով, դրանց պետք է ջուր ավելացնել (սովորաբար 1։2 հարաբերակցությամբ, կարտոֆիլայինի դեպքում՝ 1։3)։

Բացի այդ, ցանկալի չէ թարմ քամված հյութերն օգտագործել, երբ ստամոքսը դատարկ է (հատկապես աղեստամոքսային տրակտի հիվանդությունների պարագայում), եւ ավելի լավ է խմել ձողիկով, քանի որ դրանք բացասաբար են ազդում ատամների էմալի վրա։



© NEWS.am Medicine