Սննդաբանը պատմել է, թե ինչպես կարելի է հաղթահարել սթրեսը

16:41   16 մայիսի, 2022

Մթերքների օգտագործումը, որոնք հագեցվածության զգացում են առաջացնում եւ դրանով իսկ խթանում են հաճույքի հորմոնների արտազատումը, սթրեսի դեմ պայքարի ամենահայտնի միջոցներից մեկն է: Ցավոք, այն զերծ չէ կողմնակի ազդեցություններից, եւ հիմնականներից մեկը քաշի ավելացումն է։ Բայց հնարավո՞ր է այնպես սնվել, որպեսզի հնարավոր լինի հաղթահարել սթրեսը եւ, միեւնույն ժամանակ, քաշ չհավաքել։

Բժշկական գիտությունների դոկտոր Միխայիլ Գինզբուրգը խորհուրդ է տվել տարբեր տեսակի շիլաներ եւ մյուսլի ուտել: Այդ ցանկը կարող է նաեւ կոպիտ հաց եւ չրեր ներառել, գրում է MedikForum-ը։
Սննդաբանը խորհուրդ է տվել դիվերսիֆիկացնել հակասթրեսային մենյուն՝ դրան թթու կաթնամթերք, մրգեր ու բանջարեղեն ավելացնելով։ Նա նշում է, որ շաքարն ու ճարպը երկու հիմնական սննդանյութերն են, որոնք ավելորդ քաշի են հանգեցնում։ Սթրեսի ժամանակ պետք չէ խիստ դիետա պահել, քանի որ դրանից բացասական հույզերի մակարդակը միայն կբարձրանա։ Իսկ ահա այդպիսի սահմանափակումներից հետո միշտ պոռթկում է լինում, որից հետո մարդ սկսում է ավելի շատ ուտել:

Կարելի է նաեւ անհանգստության դեմ պայքարի այլ մեթոդներ օգտագործել: Օրինակ կարող եք տաք լոգանքներ ընդունել, անանուխի թեյ, սուսամբարի կամ մորենիի թուրմեր ըմպել։ Կօգնեն նաեւ պարզ ֆիզիկական վարժությունները, ինչպիսին է քայլելը:



© NEWS.am Medicine