Մի քանի կարեւոր փաստեր Արեւմտյան Նեղոսի տենդի մասին

17:39   16 մայիսի, 2022

Արեւմտյան Նեղոսի տենդը մարդկանց փոխանցվում է հիմնականում վարակված մոծակի խայթոցով:

Արևմտյան Նեղոսի տենդը Միացյալ Նահանգներում առաջին անգամ հայտնաբերվել է Նյու Յորքում 1999 թվականին: ԱՄՆ-ում դրանից ավելի քան 2600 մարդ է մահացել, հայտնում է CNN-ը։

Պատահական շփման միջոցով այն մարդուց մարդ չի փոխանցվում:

Հազվագյուտ դեպքերում այս հիվանդությունը կարող է փոխանցվել արյան փոխներարկման, օրգանների փոխպատվաստման, լաբորատոր պայմաններում կամ մորից երեխային:

Արեւմտյան Նեղոսի տենդի ախտանիշների թվում են հոգնածությունը, ջերմությունը, գլխացավը, մարմնի ցավերը, ցանը եւ այտուցված ավշային հանգույցները: Վարակված մարդկանց 80 տոկոսի մոտ որեւէ ախտանիշ չի նկատվում:

ԱՄՆ հիվանդությունների կանխարգելման եւ վերահսկման կենտրոնների համաձայն՝ վարակված մարդկանց մոտ 1 տոկոսի մոտ լուրջ նեյրոինվազիվ հիվանդություն է զարգանում, ինչպիսին է էնցեֆալիտը (ուղեղի բորբոքում) կամ մենինգիտը (ուղեղի եւ ողնուղեղի շուրջ պաշտպանիչ թաղանթների բորբոքում):
Այս հիվանդության համար պատվաստանյութ կամ հատուկ բուժում չկա:

Մոծակների խայթոցներից խուսափելու համար կանխարգելման ամենաարդյունավետ մեթոդը միջատներին վանող միջոցների կիրառումը եւ դրսում պաշտպանիչ հագուստ կրելն է:

Արեւմտյան Նեղոսի տենդն աշխարհում առաջին անգամ հայտնաբերվել էր 1937 թվականին Ուգանդայում։ Այս հիվանդությունը բավականին տարածված է Աֆրիկայում, Կենտրոնական Ասիայում եւ Մերձավոր Արեւելքում:



© NEWS.am Medicine