Աշխարհի ամենատարեց կինը պատմել է, թե ինչպես է կարողացել ապրել մինչեւ 128 տարի

21:42   16 մայիսի, 2022

Այս շաբաթ հարավաֆրիկացի Ջոհաննա Մազիբուկոն դարձավ 128 տարեկան, եւ նա, գուցե, աշխարհի ամենատարեց մարդն է դարձել, գրում է Mirror-ը։

Մազիբուկոն, ով ապրում է Հարավային Աֆրիկայի Հյուսիսարեւմտյան նահանգում, մայիսի 11-ին նշել է իր 128-ամյակը։

Նա ծնվել էր եգիպտացորենի ֆերմայում եւ 12 եղբայրներից ու քույրերից ավագն էր: Ընդ որում, Ջոհաննայի խոսքով, մանկության տարիներին իր սննդակարգը հիմնականում բաղկացած էր թարմ կաթից եւ վայրի սպանախից։

Նա պատմել է, որ արդեն ընտելացել է ժամանակակից մթերքներին, բայց դեռ կարոտում է այն սնունդը, որին սովոր էր մանուկ հասակում։ Ջոհաննան ամուսնացել էր Ստավանա Մազիբուկո անունով տարեց այրու հետ եւ յոթ երեխա ծնել նրա համար, որոնցից երկուսը ողջ են եւ այսօր:

Երկու երեխաներից բացի, Ջոհաննան կարող է պարծենալ իր 50 թոռներով եւ ծոռներով։




© NEWS.am Medicine