Ինչպես վերականգնել կորոնավիրուսի հետեւանքով կորցրած հոտառությունը

23:36   17 մայիսի, 2022

Վառ բույրերը թույլ են տալիս վերականգնել կորոնավիրուսի հետեւանքով կորցրած հոտառությունը, «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է Գաբրիչեւսկու անվան համաճարակաբանության եւ մանրէաբանության գիտահետազոտական ինստիտուտի կլինիկական աշխատանքների գծով փոխտնօրեն Տատյանա Ռուժենցովան։

Մասնագետը խորհուրդ է տվել հոտառության մարզումների համար վառ բուրմունքով օծանելիքից կամ ծաղիկներից հոտ քաշել։ Բացի այդ, տարբեր համեմունքների օգտագործումը նույնպես որոշակի օգուտ է տալիս, ասել է Ռուժենցովան։ Նա ընդգծել է, որ այժմ աշխարհում չկան դեղամիջոցներ, որոնք կարող են համընդհանուր կերպով օգնել COVID-19-ից ապաքինված պացիենտների հոտառության վերականգնմանը։

Իր հերթին, թերապեւտ Պավել Չուխլյաեւն ասել է, որ որոշ դեպքերում պացիենտին կարող են նշանակել դեղամիջոցներ, որոնք նախատեսված են քթաըմպանի լորձաթաղանթի այտուցը նվազեցնելու համար, ինչը կարող է արագացնել վերականգնման գործընթացը:



© NEWS.am Medicine