Նշվել է մարդու համար ամենավտանգավոր վնասվածքը

16:34   20 մայիսի, 2022

Գլխի վնասվածքը մարդու համար ամենավտանգավոր վնասվածքն է, հետեւաբար, նման իրավիճակներում անհրաժեշտ է անհապաղ դիմել օգնության, զգուշացրել է շտապ բժշկական օգնության գծով գլխավոր բժշկի տեղակալ Պյոտր Դավիդովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։

Բժշկի խոսքով՝ գլխի վնասվածքները վտանգավոր են իրենց բարդություններով եւ պահանջում են ուշադիր հսկողություն ու անցանկալի հետեւանքների բացառում։ Վնասվածքի ծանրությունը հիմնականում որոշվում է արյունահոսության առկայությամբ:

«Անհրաժեշտ է նաեւ շտապօգնություն կանչել առանցքի երկայնքով վերջույթի դեֆորմացիայի դեպքում, երբ մենք տեսնում ենք վերջույթի «անբնական» թեքություն, դա նույնպես պահանջում է օգնություն, քանի որ կապված է կոտրվածքի կամ ծանր տեղաշարժի հետ, որոնց դեպքում մասնագետի միջամտություն է անհրաժեշտ»,- նշել է Դավիդովը։

Միաժամանակ նա ընդգծել է, որ վնասվածքի ռիսկերը նվազագույնի հասցնելը շատ հեշտ է։ Դրա համար հարկավոր է պարզապես նայել շուրջը եւ ոտքերի տակ, ինչպես նաեւ զգույշ լինել առօրյա կյանքում։

 



© NEWS.am Medicine