Գիտնականներն առաջին անգամ գնահատել են բժշկական կանեփի առավելությունները քաղցկեղով հիվանդների մոտ ցավի բուժման համար

19:46   21 մայիսի, 2022

Քաղցկեղի բուժման համար բժշկական կանեփի առավելությունների բազմակողմանի գնահատման ընթացքում պարզել է, որ քաղցկեղով հիվանդների մեծ մասի մոտ ցավի միավորները զգալիորեն բարելավվել են, քաղցկեղի հետ կապված այլ ախտանիշները նույնպես նվազել են, ցավազրկող դեղերի օգտագործումը նվազել է, եւ կողմնակի ազդեցությունները մինիմալ են եղել:

Այս արդյունքները, որոնք հրապարակվել են Frontiers in Pain Research ամսագրում, ենթադրում են, որ բժշկական կանեփը կարող է մանրամասն դիտարկվել որպես քաղցկեղով հիվանդներին սովորաբար նշանակվող ցավազրկող դեղամիջոցների այլընտրանք:  

«Ավանդաբար, քաղցկեղի հետ կապված ցավը հիմնականում բուժվում է ափիոնային ցավազրկողներով, սակայն ուռուցքաբանների մեծամասնությունն ափիոնային բուժումը համարում է վտանգավոր, ուստի այլընտրանքային բուժում է պահանջվում»,-ասել է հետազոտության հեղինակ Դեյվիդ Մեյրին։     

Մեյրին նշել է, որ կցանկանար, որ հետագա ուսումնասիրությունները ավելի խորը լինեն եւ դիտարկեն բժշկական կանեփի արդյունավետությունը քաղցկեղով հիվանդների տարբեր խմբերում։



© NEWS.am Medicine