Գիտնականները նշել են առողջության համար ամենաօգտակար ըմպելիքները

11:40   22 մայիսի, 2022

Գիտնականները նշել են առողջության համար ամենաօգտակար ըմպելիքները՝ այդ ցանկում ներառելով ոչ ալկոհոլային գարեջուրը հոգեկան առողջության վրա դրա դրական ազդեցության շնորհիվ, գրում է МедикФорум-ը:

Թեյի սնկի հիմքով պատրաստվող ըմպելիքի բաղադրության մեջ օգտագործվող կաթնաթթվային բակտերիաները օգտակար են աղիների համար, դրանք նպաստում են անցանկալի բակտերիաների ոչնչացմանը: Արդյունքում նվազում է աղիների բորբոքային հիվանդությունների զարգացման վտանգը: Թեյի սունկը, որն ընկած է այս ըմպելիքի հիմքում նպաստում է լյարդից թունավոր նյութերի հեռացմանը:

Պրոբիոտիկները, որոնցով հարուստ է կեֆիրը, բարելավում են աղիների միկրոֆլորան: Կարծիք կա, որ կեֆիրի օգտագործումն օգնում է պայքարել հակաբիոտիկների նկատմամբ դիմակայության հետ: Իսրայելցի հետազոտողները պարզել են, որ ըմպելիքի խմորիչների որոշակի տեսակ մոլեկուլ է ստեղծում, որն ապաակտիվացնում է «վատ» աղիքային բակտերիաների աշխատանքը:
 

Հետազոտությունները ցույց են տվել, որ ոչ ալկոհոլային գարեջրի կիրառումը  նպաստում է նեյրոմեդիատոր դոֆամինի արտադրմանը նույնքան, որքան ալկոհոլային գարեջի սպառումը: Դոֆամինը քիմիական նյութ է, որը դրական զգացողություններ է ապահովում:  

Թթու դրած կաղամբի հյութի 150 մլ-ը լրացնում է երկաթի եւ վիտամին C-ի օրական անհրաժեշտ չափաբաժնի մեկ չորրորդ մասը: Ըմպելիքը նպաստում է նաեւ ճարպերի այրմանը:

Կորեական ուռոլոգիական ասոցիացիայի տվյալներով՝ կիտրոնի հյութով ջուրը կարող է բնական միջոց հանդիսանալ երիկամներում քարերի առաջացման կանխարգելման գործում:
  



© NEWS.am Medicine