Հնդկաստանում վիրաբույժները 206 քար են դուրս բերել 56-ամյա հիվանդի երիկամներից

23:47   20 մայիսի, 2022

Վեց ամիս տանջանքներից հետո Հայդարաբադից 56-ամյա տղամարդու երիկամներից 206 քար է դուրս բերվել, հաղորդում է NDTV-ն։

Նշվում է, որ հիվանդը ընդունել է տեղի բժշկի կողմից իրեն նշանակված դեղամիջոցները, որոնք միայն ժամանակավոր են հանգստացրել ցավը: Սակայն ցավը շարունակում էր ազդել նրա ամենօրյա կյանքի վրա, եւ նա չէր կարողանում արդյունավետ կերպով կատարել իր պարտականությունները։ Բժիշկ Պուլա Նավին Կումարի խոսքով՝ հիվանդը խորհրդակցություն էր ստացել եւ նախապատրաստել էև վիրահատությանը, որը տեւել էր մեկ ժամ եւ որի ընթացքում բոլոր քարերը հեռացվել էին։ Բժիշկը հավելել է, որ հիվանդն արագ ապաքինվել է պրոցեդուրայից հետո եւ երկրորդ օրը դուրս է գրվել։ Հնդիկ մասնագետները հավելել են, որ ամռանը բարձր ջերմաստիճանը մեծացնում է մարդկանց ջրազրկման դեպքերը, ինչը կարող է երիկամներում քարերի առաջացման հանգեցնել։ Նրանք խորհուրդ են տալիս ավելի շատ ջուր օգտագործենլ, իսկ հնարավորության դեպքում՝ կոկոսի ջուր՝ հիդրացիայի պահպանման համար:



© NEWS.am Medicine