Մասնագետը որովայնի ճարպից ձերբազատվելու միջոց է նշել՝ առանց մարզասրահ այցելելու

21:41   22 մայիսի, 2022

Էնդոկրինոլոգը նշել է պարտադիր կանոններն արդյունավետ նիհարելու համար: Բժիշկներն ուրախալի լուր են հայտնել. կուտակված որովայնային ճարպից ձերբազատվելու համար պարտադիր չէ մարզասրահ այցելել, գրում է КТВ-Луч պարբերականը:

«Եթե կարող եք շարժվել, ապա Ձեզ ուրիշ ոչինչ պետք չէ, ոչ մի մարզասրահ, առավոտյան վազք, յոգայի դասեր»,- հայտնել է Մոսկվայի Պետական համալսարանի հիվանդանոցի էնդոկրինոլոգ Զուհրա Պավլովան:

Նրանք, ովքեր նստակյաց աշխատանք են անում, բժիշկը խորհուրդ է տվել ամեն ժամը մեկ վեր կենալ, մի քիչ քայլել եւ կքանստումներ անել: Կարեւորը դա օրական 45 րոպեի չափ անելն է:  



© NEWS.am Medicine