50-ից բարձր տարիքի մարդիկ երիտասարդությունը պահպանելու համար ո՞ր մթերքը պետք է ներառեն սննդաբաժնում

09:45   23 մայիսի, 2022

Ամբողջահատիկ վարսակն ու հատիկեղենի մյուս ամբողջահատիկ տեսակները անպայման պետք է ներառվեն 50-անց մարդկանց սննդաբաժնում։

Համաձայն Journal of Nutrition պարբերականի վերջերս հրապարակած հետազոտության արդյունքների՝ ամբողջահատիկ վարսակը կատարյալ մթերք է 50-ից հետո կառուցիկությունը պահպանելու համար։ Գիտնականները նաեւ խորհուրդ են տալիս այդ նպատակով օգտագործել ամբողջահատիկ այլ հատիկեղեն։ Ասվածը հատկապես վերաբերում է կանանց։

Հետազոտության շրջանակում Թաֆտսի համալսարանի գիտնականներն ուսումնասիրել են ավելի քան 3 000 մարդուտ վյալներ՝ պարզելու համար, թե օրգանիզմի վրա ինչ ազդեցություն է ունենում ամբողջահատիկ հատիկեղենի (վարսակ, մուգ բրինձ եւ այլն), ինչպես նաեւ զտված հատիկներից պատրաստված մթերքի (սպագետի, սպիտակ հաց) օգտագործումը։ Այս մթերքների օգտագործումը հարաբերակցվել է գոտկատեղի չափերի, արյան ճնշման, արյան մեջ շաքարի, տրիգլիցերիդների, խոլեստերինի մակարդակի հետ։

Պարզվել է, որ տարիքի հետ հետազոտության մասնակիցները պահպանել են գոտկատեղի չափերն ու առողջ զարկերակային ճնշումը, եթե ավելի քիչ են կերել աղացած հատիկեղենից եւ ալյուրից պատրաստված մթերքներ, դրա փոխարեն ավելի շատ օգտագործել են ամբողջահատիկ տեսակներից պատրաստված կերակուր։

Գիտնականները նշել են, որ ի տարբերություն մշակված հատիկեղենի՝ ամբողջահատիկները պարունակում են բջջանյութ, որը պահպանում է կուշտ լինելու զգացողությունը։ Դրանք հարուստ են նաեւ հակաօքսիդանտներով, մագնիումով, կալիումով։ Այս առնչությամբ նրանք խորհուրդ են տվել օրական օգտագործել երկու-երեք բաժին ամբողջահատիկ մթերքներ։



© NEWS.am Medicine