Բելգիան աշխարհում առաջինը պարտադիր կարանտին է մտցրել կապիկի ծաղիկով վարակվածների համար

23:27   22 մայիսի, 2022

Բելգիան դարձել է աշխարհում առաջին երկիրը, որը 21-օրյա պարտադիր կարանտին է մտցրել կապիկի ծաղիկով հիվանդների համար այն բանից հետո, երբ վերջին շաբաթվա ընթացքում գրանցվել է հիվանդության չորս դեպք, հաղորդում է Politico-ն:

Բելգիայի առողջապահական մարմինները որոշումը կայացրել են ուրբաթ օրը, հաղորդում են բելգիական լրատվամիջոցները։ Կապիկի ծաղիկով հիվանդները պարտավոր չեն ինքնամեկուսացվել, սակայն պետք է զգոն լինեն, հատկապես, եթե շփվում են խոցելի մարդկանց հետ։

Կապիկի ծաղիկը հիվանդություն է, որը պատկանում է նույն ընտանիքին, ինչ ջրծաղիկը, որի ախտանիշները ներառում են ընդգծված, խորդուբորդ ցան, ջերմություն, մկանային ցավ եւ գլխացավ: Կապիկի ծաղիկը ավելի քիչ մահացու է, քան ջրծաղիկը, մահացության մակարդակը կազմում է 4 տոկոսից էլ քիչ, սակայն մասնագետներին անհանգստացնում է հիվանդության անսովոր տարածումը Աֆրիկայի սահմաններից դուրս, որտեղ այն սովորաբար շրջանառվում է:

 



© NEWS.am Medicine