Ո՞ր դեպքերում չարժե ատամը հեռացնել 

18:20   23 մայիսի, 2022

Ատամի մեջ կիստայի հայտնաբերումը դեռ պատճառ չէ դրա հեռացման համար, Gazeta.Ru-ին ասել է DR Minko Dental Clinic-ի գլխավոր բժիշկ Վյաչեսլավ Մինկոն։

Ատամի կիստան արմատային խոռոչի ձեւավորում է ենթադրում, որը լցված է վարակված հյուսվածքներով, մահացած բջիջներով եւ միջուկով։ Ընդ որում, մասնագետը խորհուրդ է տալիս չշտապել հեռացնել այն:

Նա բացատրեց, որ կիստաների բուժման համար ատամնաբույժները բարձր ճշգրտության մանրադիտակ են օգտագործում, որը թույլ է տալիս մասնագետներին մանրակրկիտ մաքրել ատամի արմատային խողովակը վարակից։ Դրանից հետո այն լցվում է ախտահանիչ լուծույթով, որն ակտիվանում է ուլտրաձայնի միջոցով։

«Այդպես, լուծույթը թափանցում է բոլոր խողովակները, որտեղ վարակ կա, եւ սպանում է այն։ Դրանից հետո ատամնաբույժը սկսում է բուն ատամի վերականգնումը»,- ասել է մասնագետը:

Ատամնաբույժն ընդգծել է, որ բոլոր գործողությունները կարող են իրականացվել մեկ այցի շրջանակներում։ Ժամանակավոր ատամնալիցքի տեղադրումը, որը հուսալի չէ ատամը վարակից պաշտպանելու գործում, չի պահանջվում, հաղորդում է Rambler-ը։





© NEWS.am Medicine