Ինչպես հաղթահարել տագնապի զգացումը

22:36   23 մայիսի, 2022

Տագնապից լիովին ազատվելն անհնար է, սակայն հնարավոր է նվազեցնել սթրեսը, ասել է հոգեբան Քսենյա Գուսեւան, հաղորդում է SOLENKA.INFO-ն։

Հոգեբանը թվարկել է տագնապի զգացումը ճնշելու մի քանի արդյունավետ տեխնիկա։ 

Մասնավորապես, մասնագետը խորհուրդ է տվել ակտիվ զբաղմունք գտնել։ Դա կարող է լինել, օրինակ,  տուն մաքրելը, երեխաների հետ խաղալը։

Բացի այդ, հոգեբանը խորհուրդ է տալիս մարդկանց շրջապատել իրենց հաճելի բաներով,  խուսափել բացասական լուրերից, դադարեցնել շփվել տոքսիկ մարդկանց հետ, քնելուց առաջ մեդիտացիայով զբաղվել եւ հանգստացնող երաժշտություն լսել։



© NEWS.am Medicine