Անգլիան ցանկանում են ծխելու տարիքային շեմը բարձրացնել մինչեւ 21

23:44   23 մայիսի, 2022

Անգլիան ցանկանում է ծխելու տարիքային շեմը բարձրացնել մինչեւ 21, գրում է Fox News-ը։

Մեծ Բրիտանիայի կառավարությունը նոր թիրախ է սահմանել 2019 թվականին այն բանից հետո, երբ «Կանաչ գիրք» զեկույցում նշվում էր, որ մինչեւ 2025 թվականը ծխելն արմատախիլ անելու ընթացիկ ժամկետները քիչ հավանական են թվում: Զեկույցի համաձայն՝ երկրում ծխում է մեծահասակների 14 տոկոսը։

Առողջապահության նախարար Սաջիդ Ջավիդն ասել է, որ իր նպատակն է հաջորդ ութ տարիների ընթացքում այդ ցուցանիշը 5 տոկոսից նվազեցնել, եւ տարիքային շեմը մինչեւ 21 տարեկան բարձրացնելը կարող է լինել այդ ծրագրի կարեւոր մաս։

Հետազոտության հեղինակ Ջավիդ Խանը կառավարությանը կառաջարկի բարձրացնել ծխելու տարիքը, քանի որ երկու աղբյուրներ Telegraph թերթին հայտնել են, որ նա քննարկել է տարիքը 25 տարեկան սահմանելու առաջարկը, սակայն կառավարությունը մերժել է առաջարկությունը, քանի որ 18-ը համարվում է օրինական պատասխանատվության տարիք Բրիտանիայում:  

Շվեյցարական-ամերիկյան   Philip Morris International խումբը նպատակ ունի դադարեցնել ծխախոտի բոլոր տեսակների վաճառքը Մեծ Բրիտանիայում մինչեւ 2030 թվականը։  



© NEWS.am Medicine