Ինչո՞ւ չի կարելի ըմպելիքները ձողիկով խմել 

10:42   24 մայիսի, 2022

Թերապեւտ Ելենա Դանչենկովան SOLENKA.INFO-ին տված հարցազրույցում թվարկել է այն կողմնակի ազդեցությունները, որոնց պատճառով չարժե ըմպելիքները ձողիկով խմել: Փորձագետն ընդգծել է, որ շատերը տարբեր ըմպելիքների համար ձողիկներ են օգտագորխում, քանի որ այն հարմար է եւ գեղեցիկ, սակայն սննդի պոպուլյար հաստատությունները կրճատում կամ ամբողջությամբ հրաժարվում ենք ձողիկներից իրենց ըմպելիքների համար:

Դանչենկովան պատմել է, որ ձողիկները վաղուց են հայտնվել։ Այդպես, նախկին Միջագետքի տարածքում հնագետները 3000 տարեկան է ձողիկ էին հայտնաբերել։ Առաջին թղթե ծղոտները ստեղծվել են 1888 թ. Ընդ որում, մասնագետը խորհուրդ է տալիս հրաժարվել խմելու համար ձողիկներից. հետազոտությունները ցույց են տվել, որ դրանք վնասակար են ոչ միայն շրջակա միջավայրի, այլեւ մարդու առողջության համար։

Մարսողական խնդիրներ

Ձողիկով խմելիս մեր ստամոքս ավելի շատ օդ է մտնում, որը փորկապություն, փքվածություն եւ անհարմարություն է առաջացնում:

Կնճիռների առաջացում

Ապացուցված է, որ ծխողների եւ նրանց մոտ, ով ըմպելիքները ձողիկով է խմում, ժամանակից շուտ կնճիռներ են առաջանում բերանի շուրջ: Մասնագետի խոսքով՝ երբ մարդը սեղմում է շուրթերը, որպեսզի բռնի ծղոտը եւ դրա միջով է ըմպելիքը քաշում, մաշկի վրա ծալքեր են առաջանում, որոնք դժվար է հեռացնել նույնիսկ պրոֆեսիոնալ կոսմետիկ պրոցեդուրաների օգնությամբ։

Ատամնափառ եւ կարիես

Այս հարցում փորձագետների կարծիքները տարբեր են։ Ոմանք պնդում են, որ ձողիկով խմելը նվազեցնում է ատամի քայքայման եւ ներկանյութ պարունակող ըմպելիքներից ատամների ներկման վտանգը: Մյուսները կարծում են, որ դրա համար անհրաժեշտ է, որպեսզի ձողիկը բերանի հետեւի մասում լինի, եւ խմիչքն ավել արագ կուլ գնա։ Բայց այդպես քիչ մարդիկ է խմում: Ուստի ձողիկը ոչ մի կերպ չի պաշտպանում ատամները կարիեսից։

Ձողիկի բաղադրությունը

Որոշ արտադրողներ էժան եւ թունավոր պլաստիկ են օգտագործում ձողիկներ պատրաստելու համար: Դրա միկրոմասնիկների ներթափանցումն օրգանիզմ կարող է բացասաբար ազդել աղեստամոքսային տրակտի աշխատանքի վրա եւ նույնիսկ օրգանիզմի թունավորման հանգեցնել:



© NEWS.am Medicine