ԱՄՆ-ում 7 տարվա մեջ առաջին անգամ ծնելիության աճ է գրանցվել

23:48   24 մայիսի, 2022

ԱՄՆ-ում 7 տարվա մեջ առաջին անգամ ծնելիության աճ է գրանցել, ասվում է նոր դաշնային զեկույցում, հայտնում է ABC News-ը։

Երեքշաբթի հրապարակված Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնի Առողջապահության վիճակագրության ազգային կենտրոնի նախնական տվյալների համաձայն՝ 2021 թ. ծնվել է 3 659 289 երեխա, ինչը 1 տոկոսով ավելի է, քան 2020 թ.

Սա նաեւ ծնունդների թվի առաջին աճն է 2014 թ. ի վեր։ Մինչ այդ, ըստ զեկույցի, ծնունդների թիվը կրճատվում էր տարեկան միջինում 2 տոկոսով։

Զեկույցը չի բացատրում, թե ծնունդների թիվն ինչու է աճել, սակայն Pew Research Center-ի հարցումները ցույց են տվել, որ ամերիկացիները հետաձգել էին երեխա ունենալը համավարակի առաջին տարվա ընթացքում՝ առողջական խնդիրների եւ տնտեսական անորոշության պատճառով, ուստի ծնունդների աճը կարող է վերականգնման արդյունք լինել:

Զեկույցը ցույց է տալիս նաեւ, որ պտղաբերության մակարդակը՝ 15-ից 44 տարեկան 1000 կնոջ հաշվով կենդանի ծնվածների թիվը, 56.6 է։ Այս ցուցանիշը 2020-ի 56-ի համեմատ աճել է եւ առաջին աճն է 2014-ից ի վեր:

Այնուամենայնիվ, ծնելիության ընդհանուր գործակիցը` 1000 հոգուց բաղկացած հիպոթետիկ խմբի ծնունդների թիվը, որը կարող էր ունենալ իրենց կյանքի ընթացքում, կազմում էր 1663,5 ծնունդ 1000 կնոջ հաշվով:
Սակայն ծնելիության ընդհանուր գործակիցը՝ ծնունդների թիվը, որը 1000 հոգուց բաղկացած հիպոթետիկ խումբը կարող էր ունենալ կյանքի ընթացքում, կազմել է 1663.5 ծնունդ 1000 կնոջ հաշվով:

Սա դեռ ցածր է այն մակարդակից, որը մասնագետները բնակչության վերարտադրության մակարդակ են կոչում, այսինքն՝ մակարդակ, որն անհրաժեշտ է բնակչության վերարտադրման համար, որը 2100 ծնունդ է կազմում 1000 կնոջ հաշվով:



© NEWS.am Medicine