Ինչպե՞ս ձեր օգտին դարձնել սթրեսը քննություններից առաջ

16:33   24 մայիսի, 2022

Երիտասարդների մեծ մասը դպրոցում կամ բուհում քննություններից առաջ շատ նյարդայնանում է: Շատերի համար այս վիճակը բացասաբար է անդրադառնում ուշադրության, աշխատանքային հիշողության ծավալի եւ, որպես հետեւանք, թեստավորման արդյունքների վրա:

Սակայն սթրեսը մեզ վրա շատ տարբեր ձեւերով կարող է ազդել: Եվ նույնիսկ կարող է դառնալ այն գործիքը, որը կօգնի քննությունների ժամանակ, պարզապես պետք է իմանալ, թե ինչպես հասնել դրան, գրում է Mail.ru-ն։

Սթրեսը միանգամայն նորմալ ռեակցիա է ձեր կյանքում կարեւոր իրադարձության նախօրեին: Դրա էությունն այն է, որ օրգանիզմը պատրաստվի մարտահրավերին, պատրաստվի հավաքել բոլոր ռեսուրսները եւ հաղթել: Իսկ դա նշանակում է, որ ուղեղն ավելի լավ է մատակարարվում թթվածնով, ինչը բարելավում է կենտրոնացումը, էներգիայի ալիք է տալիս եւ բարձրացնում ոգու ամրությունը:

Որպեսզի ստիպեք վախին ու անհանգստությանը չճնշել եւ չոչնչացնել, այլ աշխատել ձեզ համար, ձեր նպատակներին հասնելու համար, պետք է գիտակցաբար վերաբերվել այս զգացումներին:

Եթե մենք սթրեսային իրադարձությունները դիտարկում ենք որպես սպառնալիք, այլ ոչ թե մարտահրավեր, եթե մենք հոռետեսորեն ենք վերաբերվում դրանց, կարծում ենք, որ չենք կարող հաղթահարել դրանք, ապա այդպես էլ կլինի: Դա «վատ» սթրես է: Ինքնագնահատականն ընկնում է, մենք սկսում ենք մեզ համարել պարտվողներ, որոնք երբեք ոչնչի չեն հասնի, կարծես քննությանը մեր ողջ կյանքն է վտանգի տակ դրված։

Բայց սթրեսը կարող է «լավը» լինել, եթե մենք այն ընկալենք որպես դրական բան, երբ ունենք ճիշտ հոգեբանական վիճակ, ճիշտ հոգեբանական տրամադրվածություն։ Այսպես, Ռոչեսթերի համալսարանի հոգեբանները (ԱՄՆ) փորձ են անցկացրել, որի ընթացքում ուսանողների մի խմբին կարեւոր քննության նախօրեին գրավոր նյութեր են տվել՝ ասելով, որ սթրեսը վնասակար չէ, այն անհրաժեշտ է խոչընդոտները եւ դժվարությունները հաղթահարելու համար։ Ուսանողների մեկ այլ խմբին ասել են ուշադրություն չդարձնել սթրեսի վրա եւ ճնշել իրենց զգացումները: Արդյունքում առաջին խմբի ուսանողները քննությունը շատ ավելի լավ են հանձնել, քան երկրորդ խմբի ուսանողները։



© NEWS.am Medicine