Ինչո՞վ է վտանգավոր համակարգչային տոմոգրաֆիան 

19:43   24 մայիսի, 2022

Համակարգչային տոմոգրաֆիայի նման տարածված բժշկական հետազոտությունը կարող է թոքերի քաղցկեղ առաջացնել, հայտարարել է ռուս բժիշկ եւ հեռուստահաղորդավար Ալեքսանդր Մյասնիկովը, փոխանցում է ՖԱՆ-ը:

Մասնագետի խոսքով՝ ռենտգենը միշտ չէ, որ կարող է հայտնաբերել ուռուցքաբանական նորագոյացությունը: Ուստի բժիշկները ծայրահեղ դեպքերում են հիվանդներին համակարգչային տոմոգրաֆիայի ուղարկում, ասել է Մյասնիկովը «Ռոսիա-1» հեռուստաալիքի «Ամենակարեւորի մասին» հաղորդաշարի եթերում։

«Մենք չենք կարող թոքերի քաղցկեղի հայտնաբերման համար բոլորին, առանց բացառության, տոմոգրաֆիա անել, քանի որ համակարգչային տոմոգրաֆիան ինքնին ճառագայթում է»,- ասել է բժիշկը։

Թոքերի բոլոր քաղցկեղների մոտ 1.5-2 տոկոսն առաջանում է ՀՏ-ի սխալ օգտագործման հետեւանքով: 100 մարդուց, ում այդպիդի ախտորոշում է տրվել, երկուսն այն ստացել են հաճախակի համակարգչային տոմոգրաֆիայի պատճառով, բացատրել է Մյասնիկովը:



© NEWS.am Medicine