Ինչո՞ւ է ոտքը ոտքին գցած նստելը վտանգավոր

09:39   26 մայիսի, 2022

Թերապեւտ Գալինա Բուդնիցկայան SOLENKA.INFO-ին տված հարցազրույցում պատմել է ոտքը ոտքին նստած վնասակար դիրքի մասին։ Մասնագետի խոսքով՝ հետազոտությունները ցույց են տվել, որ շատերի կողմից սիրված դիքը մի շարք վտանգավոր հետեւանքներ է ունենում մարդու առողջության համար։

Թերապեւտի խոսքով՝ ոտքը ոտքին դիրքում նստելը մեծացնում է նստատեղի նյարդի եւ դրա մասերի կաթվածի առաջացման վտանգը։ Արդյունքում անհավասար ծանրաբեռնվածության պատճառով նյարդի սեղմում է առաջանում, որն իր հերթին ծայրահեղ անբարենպաստ հետեւանքների է հանգեցնում:
Բացի այդ, այս դիրքի պատճառով արյան ճնշումը բարձրանում է, ինչի հիմնական պատճառն այն է, որ մեծ քանակությամբ արյուն է մտնում սիրտ, ինչը մեծացնում է սրտի ձգումը:

Թերապեւտը նաև նշել է, որ ոտքը ոտքին գցած դիրքում կոնքի ոսկորների եւ ողնաշարի ծանրաբեռնվածությունն ասիմետրիկ է։ Արդյունքում առաջանում է կռվածք, մեջքի ցավեր, մեջքի ստորին հատվածի թեքությունն անհետանում է, իսկ ողնաշարը շեղվում է իր բնականոն դիրքից։ Այն կարող է նաեւ ճողվածքի առաջացման, ողերի տեղաշարժի եւ միջողնաշարային սկավառակների մաշվածության հանգեցնել:

Մարմնի դիրքի երկարատեւ անհամաչափությունը կրճատում է ազդրի ներքին հատվածի մկանները եւ կոնքային հոդերի տեղաշարժ է հրահրում: 



© NEWS.am Medicine