Ո՞ւմ արգելված է թռչել

20:27   26 մայիսի, 2022

Սրտաբան Յուլիա Մորոզովան SOLENKA.INFO-ին տված հարցազրույցում պարզաբանել է, թե ում են թռիչքներն արգելված կամ վտանգավոր առողջության համար։ 

Սրտաբանը նշել է, որ օրգանիզմի վրա պոտենցիալ վտանգավոր ազդեցություն են ունենում հետեւյալ գործոնները.

  1. Մի քանի ժամ քիչ շարժվելը մեծացնում է թրոմբոզի, արյան լճացման վտանգը եւ հանգեցնում է ստորին վերջույթների արյան շրջանառության այլ խանգարումների։
  2. Ճնշման անկումը թռիչքի եւ վայրէջքի ժամանակ հաճախ հրահրում է ականջներում լցվածության ի հայտ գալը։
  3. Ինքնաթիռի չափազանց չոր օդը կարող է հանգեցնել մաշկի եւ լորձաթաղանթների չորացման։
  4. Նվազեցված մթնոլորտային ճնշումը խաթարում է թթվածնի մատակարարումը եւ առաջացնում թթվածնային քաղց:
  5. Թռիչքի ժամանակ անհանգստությունն ու խուճապը հրահրում են սթրեսի հորմոնի արտազատում, բարձրացնում սրտի հաճախությունը եւ արյան ճնշումը։

Սրտաբանը զգուշացրել է, որ տոմս գնելուց առաջ պետք է համոզվել, որ ուղեւորին ինքնաթիռ նստելիս չեն մերժի։

Բացի այդ, չի թույլատրվում թռչել այնպիսի պաթոլոգիաներով ուղեւորների, ինչպիսիք օրինակ՝

Խորհուրդ է տրվում ծայրահեղ զգուշությամբ թռչել հետեւյալ հիվանդություններով մարդկանց.

Եթե ​​անհնար է հրաժարվել թռիչքից, ապա Մորոզովան խորհուրդ է տալիս ուշադիր պատրաստվել․

  1. Նախքան ինքնաթիռ նստելը թթվածնային կոկտեյլ խմեք։
  2. Հանգստացնող դեղամիջոցներ ընդունեք։
  3. Ձեզ հետ վերցրեք անհրաժեշտ դեղամիջոցները, որոնք կարող են անհրաժեշտ լինել հիվանդության սրման դեպքում։
  4. Անոթների հետ կապված խնդիրների դեպքում հագեք կոմպրեսիոն գուլպաներ։
  5. Խմեք ավելի շատ հեղուկներ, բայց ոչ ալկոհոլային խմիչքներ:
  6. Կոնտակտային ոսպնյակները փոխարինեք ակնոցներով։
  7. Նախապես խորհրդակցեք ձեր բժշկի հետ:
  8. Առողջության վատթարացման դեպքում անհապաղ զգուշացրեք բորտուղեկցորդին։

 



© NEWS.am Medicine