Երկաթդեֆիցիտային անեմիայի 5 ոչ ակնհայտ նշան

23:46   28 մայիսի, 2022

Երկաթդեֆիցիտային անեմիան տարածված  խնդիր է, բայց այն «թաքնվում է» ախտանիշների հետեւում, որոնք կարող են սխալմամբ շփոթվել այլ խնդիրների հետ։

Հետազոտողները կարծում են, որ երկաթդեֆիցիտային անեմիա կարող է առաջանալ այն ժամանակ, երբ մարդը բավարար քանակությամբ երկաթ չի ստանում, քանի որ ժամանակակից մթերքներն ավելի քիչ երկաթ են պարունակում, քան նախկինում: Կանանց մոտ խնդիրն ավելի հաճախ է հանդիպում, քան տղամարդկանց մոտ։ Դա կապված է դաշտանի ժամանակ արյան կորստի հետ։ Հղի կանանց սովորականից 50 տոկոսով ավելի շատ երկաթ է պահանջվում՝ զարգացող երեխայի կարիքները բավարարելու համար: Երկաթի կարիք կա նաեւ նրանց մոտ, ովքեր գիտակցաբար միս չեն ուտում։

Երկաթի դեֆիցիտի խնդիրն այն է, որ այն այնքան էլ հեշտ չէ որոշել առանց արյան հատուկ անալիզի։

Բժիշկները խորհուրդ են տալիս ուշադրություն դարձնել որոշ ոչ ակնհայտ նշանների վրա, որոնք ցույց են տալիս, որ օրգանիզմը կարող է ենթարկվել երկաթդեֆիցիտային անեմիայի։

1․ Մշտական հոգնածություն։ Այս ախտանիշը կարող է առաջանալ նույնիսկ երկաթի պաշարների մի փոքր նվազման դեպքում։

2․ Դուք մրսում եք նույնիսկ այն ժամանակ, երբ ուրիշները չեն մրսում։ Հնարավոր բացատրություններից մեկն այն է, որ վահանաձեւ գեղձը գործելու համար երկաթի կարիք ունի, եւ եթե երկաթը բավարար չէ, ապա երկաթը նվազեցնում է հորմոնների արտադրությունը, որոնք օգնում են կարգավորել մարմնի ջերմաստիճանը:

3․ Դյուրագրգիռ եք կամ անհանգստությունը մեծացել է: 

4․ Ձեր մազերը վնասվում են։ Նիհարելը, մազաթափությունը կարող է պայմանավորված լինել երկաթդեֆիցիտային անեմիայով։

5․ Դուք ընկճված եք։ Երկաթը կարեւոր դեր է խաղում դոֆամինի արտադրության մեջ՝ քիմիական նյութ, որն առանձնահատուկ նշանակություն ունի հոգեկան բարեկեցության համար։ Դեպրեսիայի դեպքում դոֆամինի մակարդակը ցածր է:



© NEWS.am Medicine