Ինժեներները գերբարակ միկրոռոբոտներ են մշակել նվազ ինվազիվ վիրաբուժական վիրահատությունների համար

13:35   28 մայիսի, 2022

Ի՞նչն է քայլում խեցգետնի պես, փոքր է լուի նման եւ կարելի է կառավարվել հեռակա կարգով. ռոբոտատեխնիկ ինժեներների կողմից մշակված նորագույն անլար սարքը:

Հյուսիսարեւմտյան համալսարանի ինժեներների կարծիքով՝ ծովախեցգետնի նմանությամբ ստեղծված ռոբոտն ամենափոքր հեռակառավարվող քայլող ռոբոտն է պատմության մեջ: Մեկ միլիմետրանոց ռոբոտի մասին պատմել են Science Robotics ամսագրում:

Հետազոտությունն այժմ փորձնական է, բայց փոքրիկ խեցգետին ռոբոտները, որոնք կարող են սողալ, ոլորվել, թեքվել, պտտվել եւ ցատկել, ի վերջո կարող են նույնիսկ ավելի փոքր ռոբոտների ստեղծման հանգեցնել, որոնք կարող են նաեւ այլ աշխատանք կատարել, գրում է USA Today-ը:

Ծովախեցգետին միկրոռոբոտը շարժվում է, քանի որ նրա մարմինը, որը պատրաստված է գերբարակ նյութից, այդ թվում՝ սիլիցիումից, եւ առաձգականություն ունի, կարող է փոխել իր ձեւը լազերային ճառագայթման ենթարկվելիս: Երբ ռոբոտի վրա որոշակի կետ լազերով տաքացվում է, այնուհետեւ՝ սառեցվում, նրա մարմնի մի մասը փոխվում է եւ վերադառնում իր սկզբնական վիճակին՝ ստիպելով այն շարժվել:

Գիտնականները միկրոռոբոտներ են ստեղծել ութ տարի առաջ մշակած 3D բացվող գրքերի պատրաստման մեթոդի օգնությամբ:

Ինժեներիայի պրոֆեսոր Յունանգ Հուանգը, ով ղեկավարում էր հետազոտության տեսական աշխատանքն այն ժամանակ եւ հիմա, հայտարարության մեջ ասել է, որ տեխնոլոգիան «կարող է քայլել վայրկյանում իր մարմնի երկարության կեսի միջին արագությամբ»: .

«Դրան շատ դժվար է հասնել նման փոքր մասշտաբներով ցամաքային ռոբոտների համար»,- հավելել է նա:



© NEWS.am Medicine