Գիտնականները բերբերինի նախկինում անհայտ բուժիչ հատկություն են հայտնաբերել 

09:38   31 մայիսի, 2022

Բերբերինի բնական միացությունը, որը կա այնպիսի բույսերում, ինչպիսիք են կծոխուրը եւ ոսկեգույն շուշանը, ճնշում է թոքերի քաղցկեղի բջիջների տարածումը լաբորատորիայում, վկայում է նոր հետազոտությունը, որը հրապարակվել է Pharmaceutics ամսագրում:

Բերբերինը նաեւ նվազեցնում է շնչուղիների բորբոքումն ու առողջ թոքերի բջիջների վնասումը, որոնք ենթարկվում են ծխախոտի ծխի քիմիական նյութերի ազդեցությանը:

«Բերբերինը թերապեւտիկ առավելություններ է ցույց տվել շաքարախտի եւ սրտանոթային հիվանդությունների դեպքում: Մենք ցանկանում էինք ուսումնասիրել դրա ներուժը թոքերի քաղցկեղը ճնշելու եւ բորբոքումը նվազեցնելու համար»,- պատմել է առաջատար հետազոտող, Սիդնեյի տեխնոլոգիական համալսարանի դեղագիտության ավագ դասախոս դոկտոր Քամալ Դուան:

Գիտնականները պարզել են, որ բերբերինը հզոր հակաքաղցկեղային ազդեցություն ունի` արգելակելով քաղցկեղի բջիջների աճը:

Բերբերինը վաղուց արդեն օգտագործվում է ավանդական չինական եւ այուրվեդական բժշկության մեջ, սակայն դրա թերապեւտիկ օգուտները սահմանափակվել էին ջրի վատ լուծելիությամբ եւ աղիներում ներծծմամբ եւ թունավորությամբ բարձր չափաբաժինների դեպքում:



© NEWS.am Medicine