Նոր տեխնոլոգիա է մշակվել, որը կօգնի խուսափել նյարդային վնասվածքներից վիրահատության ժամանակ 

13:41   2 հունիսի, 2022

ԱՄՆ Օրեգոնի համալսարանի գիտնականների թիմը նոր տեխնոլոգիա է մշակել, որը կօգնի վիրաբույժներին իմանալ, թե որտեղ են գտնվում հիվանդի նյարդերը, ինչը նվազեցնում է վնասելու հավանականությունը։
Հետազոտության արդյունքները հրապարակվել են Biomaterials ամսագրում։

Տեխնոլոգիան հիմնված է հիդրոգելների՝ պոլիմերների եռաչափ ցանցերի վրա, որոնք մեծ քանակությամբ ջուր են կլանում եւ պահում, եւ ուղղված է այնպիսի տարածված եւ մշտական ​​վիրաբուժական բարդությանը, ինչպիսին է նյարդի վնասումը, ասել է տեխնոլոգիայի հեղինակներից մեկը՝ Ադամ Ալանին։

Նրա խոսքով, օրինակ, վահանաձեւ գեղձը հեռացրած մարդկանց մոտ ձայնի փոփոխության հավանականությունը կրկնվող կոկորդային նյարդերի վնասման հետեւանքով 15 տոկոս է կազմում:

Նյարդերը խնայելու տեխնիկան գոյություն ունի տասնամյակներ շարունակ, բայց նյարդերի նույնականացումը եւ պաշտպանությունը հիմնական մարտահրավեր է մնում, որի հաջողության մակարդակը մեծապես կախված է կոնկրետ վիրաբույժի հմտությունից եւ փորձից: Նյարդային ներվիրահատական ​​վնասումը վերաբերում է բոլոր վիրաբուժական մասնագիտություններին եւ լուրջ խնդիր է նույնիսկ այն վիրահատությունների համար, որոնք անընդհատ կատարվում են, օրինակ՝ պրոստատեկտոմիա, հիստերէկտոմիա, ճողվածքի հեռացում եւ վահանաձեւ գեղձի հեռացում, նշել թ մասնագետը:

«Կենդանական երկու մոդելների՝ մկների եւ խոզերի վրա հաջող փորձարկումը թույլ է տալիս ենթադրել, որ նոր տեխնոլոգիան կլինիկականորեն կենսունակ մեթոդ է վահանաձեւ գեղձի հեռացման, ինչպես նաեւ այլ պրոցեդուրաների ժամանակ ֆլյուորեսցենցիայի օգնությամբ նյարդերի պաշտպանության համար», - ասաց Ալանին:



© NEWS.am Medicine