Կարո՞ղ է արդյոք մենակությունը «արտացոլվել» արյան մեջ

22:37   7 հունիսի, 2022

Ճապոնացի գիտնականները պարզել են, որ մենակությունը կարող է «արտացոլվել» արյան մեջ։

Հետազոտողները վերլուծել են 83 մարդու արյան նմուշները եւ հայտնաբերել հատուկ միացություններ նրանց մոտ, ովքեր տառապում են «ծայրահեղ սոցիալական ինքնամփոփությամբ»:

Նրանց մոտ հայտնաբերվել է երկար շղթայական ացիլկարնիտինի բարձր մակարդակ։ Դա ճարպ է, որը կապված է սրտի խնդիրների հետ: Միայնակ տղամարդիկ ունեցել են նաեւ բիլիռուբինի եւ արգինինի ցածր մակարդակ, որոնք կապված են դեպրեսիայի հետ:

Գիտնականները, որոնք իրենց հետազոտության արդյունքները հրապարակել են Dialogues In Clinical Neuroscience ամսագրում, նշում են, որ սա «այս վիճակի կենսաբանական արմատները բացահայտելու առաջին քայլն է»:

 



© NEWS.am Medicine