Սրտի կաթվածի հավանականությունը 5 անգամ նվազեցնող անսպասելի միջոց

10:45   9 հունիսի, 2022

Բժիշկ-սրտաբան Ալեքսանդր Սուխանովը SOLENKA.INFO պարբերականի հարցազրույցում նշել է, թե ինչն է 5 անգամ նվազեցնում սրտի կաթվածի հավանականությունը։ Սրտաբանի խոսքով՝ բազմաթիվ լուրջ հիվանդությունների կանխման հարցում կարող է օգնել այնպիսի օգտակար սովորություն, ինչպես աստիճաններով կանոնավորապես բարձրանալն է լրացուցիչ բեռով։

Մասնագետը նշել է այն հետազոտության մասին, որն իրականացրել են իտալացի գիտնականները, նրանք ապացուցել են, որ նման ֆիզիկական ակտիվությունն արգելակում է մկանային զանգվածի կորուստը, նվազեցնում կոտրվածքներ ստանալու հավանականությունը, պաշտպանում նյութափոխանակային համախտանիշից, նպաստում է ոտքերի, նստատեղի եւ իրանի մկանների ամրացմանը, օգնում ազատվել ավելորդ կիլոգրամներից, կարգավորում է ճնշումն ու խոլեստերինի մակարդակն արյան մեջ, բարելավում է կեցվածքն ու նպաստավոր ազդեցություն ունենում սիրտ-անոթային համակարգի աշխատանքի վրա՝ դրանով իսկ նվազեցնելով սրտի եւ ուղեղի կաթվածների հավանականությունը հինգ անգամ։

Չմարզված մարդկանց սրտաբանը խորհուրդ է տվել սկսել շաբաթը երեք անգամ աստիճաններով մեկ րոպե բարձրանալուց։ Ժամանակն աստիճանաբար կարող է ավելացվել՝ մինչեւ 10-30 րոպե։ Բացի այդ, շատ կարեւոր է հետեւել անվտանգության պարզ կանոններին.

Սուխանովը նաեւ խորհուրդ է տվել համատեղել աստիճաններով բարձրանալը ուժային մարզումների հետ։ 



© NEWS.am Medicine