Սննդի ո՞ր տեսակը կարող է հանգեցնել տեսողության կորստի

22:36   9 հունիսի, 2022

Դերը, որը խաղում է սնունդը տեսողության կորստի հարցում, մշտական հետազոտությունների առարկա է։ Նոր հետազոտության արդյունքները պարզել են, որ որոշակի տեսակի սնունդ, որն օգտագործում են միլիոնավոր մարդիկ, կարող է հանգեցնել տեսողության կորստի։ Վտանգն այն բանի մեջ է, թե ինչպես է այն պատրաստված, գրել է Express-ը։

Նոր հետազոտությունը, որն իրականացրել են Ֆլինդերսի համալսարանի (Ավստրալիա) գիտնականները, ցույց է տվել, որ կիսատապակած կամ հում մսի օգտագործումը կարող է բարձրացնել տեսողության կորստի վտանգը։

Հետազոտողների իրականացրած ուսումնասիրությունը ցույց է տվել, որ Toxoplasma gondii մակաբույծը, որը սերտորեն կապված է կատուների հետ, ցանցաթաղանթի սպիավորման պատճառն է յուրաքանչյու 150-րդ ավստրալացու համար։

«Ցանցաթաղանթի սպիավորումը հաճախ առաջ է գալիս բորբոքման պատճառով եւ երբեմն կարող է հանգեցնել ցանցաթաղանթի շերտատման,- ասել է Specsavers-ի կլինիկական ծառայությունների տնօրեն Ջայլս Էդմոնդսը։- Ցանցաթաղանթի սպիները հեշտ չէ հեռացնել, իսկ դա նշանակում է, որ կորսված տեսողությունը հազիվ թե հաջողվի վերականգնել, եւ այն կարող է մնալ մշուշոտ կան աղավաղված»։

Իսկապես, այժմ հետազոտողները հայտնաբերել են, որ տոքսոպլազմոզը կարող է նաեւ առաջ բերել աչքի ցանցաթաղանթի սպիավորում աչքի տոքսոպլազմոզի միջոցով։

«Դա կապված է Toxoplasma մակաբույծի հետ, որը փոխանցվում է ընտանի նախրին, իսկ հետո օգտագործվում է մսակերների կողմից։ Եթե միսը ինչպես հարկն է եփված չէ, դա նշանակում է, որ այդ մակաբույծները չեն ոչնչացել եւ դեռեւս առկա են այն սննդի մեջ, որը մենք ուտում ենք»,- ավելացրել է մասնագետը։



© NEWS.am Medicine