Լավագույն տնական միջոցներ ատամնափառի եւ քարերի դեմ

12:45   10 հունիսի, 2022

Բժիշկ-ստոմատոլոգ Սվետլանա Կիրեեւան SOLENKA.INFO պարբերականի հարցազրույցում նշել է ատամնափառի եւ քարերի դեմ լավագույն տնական միջոցները։ Մասնագետը նշել է, որ ատամի քարը քարացած ատամնափառն է, որը գոյանում է ատամների վրա։ Իր հերթին, ատամնափառը հանքայնացված բակտերիալ կենսաթաղանթ է, որտեղ կարող է ապրել մանրէների 95 տոկոսը, որոնք թաքնվում են կալցիումից եւ մեր իմունիտետից։

Բերանում կենսաթաղանթների չափից ավելի շատ քանակության դեպքում սկսվում են տարբեր բորբոքային պրոցեսներ, տեղի է ունենում լնդերի իջեցում, եւ ի հայտ է գալիս տհաճ հոտ։

Ատամնաբույժը նշել է երեք միջոց, որոնք առավել արդյունավետ են ատամնաքարի դեմ պայքարում եւ դրա կանխարգելման հարցում.

  1. Քսիլիտ. սա շաքարային սպիրտ է, որը պարունակվում է որոշ քաղցրացնող նյութերում եւ մաստակի մեջ։ Քսիլիտը խոչընդոտում է կենսաթաղանթների առաջացմանը։ Ուստի, ընտրելով մաստակը՝ պետք է ուշադրություն դարձնել դրա կազմությանը, որտեղ անպայման պետք է քսիլիտ լինի։
  2. Բնական միջոցներ համեմունքների ձեւով՝ ռոզմարին, ուրց, մեխակ, քրքում, դարչին, օրեգանոյի յուղ, սխտոր։
  3.  Տնական միջոց ջրից, սոդայից եւ ջրածնի պերօքսիդից։ Այն պատրաստելու համար պահանջվում է ¼ թեյի գդալ սննդային սոդա, ¼ թեյի գդալ 3 տոկոսանոց ջրածնի պերօքսիդ եւ կես բաժակ մաքուր ջուր։ Բոլոր բաղադրիչները խառնել, իսկ հետո ատամի խոզանակի օգնությամբ մաքրել ատամները ստացված խառնուրդով։ Դա պետք է անել ատամի մածուկով մաքրելուց հետո։ Ատամնաբույժը նշել է, թե ինչու է միջոցն այդքան արդյունավետ։ Բանն այն է, որ սոդան նատրիումի բիկարբոնատ է։ Ատամին  կպչող եւ քար առաջացնող կենսաթաղանթները  թթու են արտադրում։ Երբ pН-ը 3,5-ից բարձրանում է 5,5-ի, մեր օրգանիզմը գործի է դնում ոսկրերից կալցիումի դուրսմղամն պրոցեսը։ Հենց այդ պատճառով էլ պետք է հետեւել, որպեսզի pН-ի մակարդակը բերանում այնքան էլ թթու չլինի։ Սոդայի հատկություններից մեկը թթվայնության մակարդակի իջեցումն է, հետեւաբար, այն նպաստում է  կենսաթաղանթի վերացմանը։ Ջրածնի պերօքսիդը կարող է կանխել կենսաթաղանթների առաջացումը եւ վերացնել մանրէները։


© NEWS.am Medicine