Ինչո՞վ է տղամարդկանց համար վտանգավոր կաթի չափից ավելի օգտագործումը

13:36   10 հունիսի, 2022

Տղամարդիկ, որոնք շատ կաթ են խմում, կարող են ավելի հակված լինել շագանակագեղձի քաղցկեղի զարգացմանը, քան նրանք, ովքեր չեն խմում այն, ցույց է տվել նոր հետազոտությունը, որի արդյունքները հրապարակվել են American Journal of Clinical ամսագրում:   

Ավելին, շագանակագեղձի քաղցկեղի առաջացման վտանգը աճել է մոտ 60 տոկոսով՝ համեմատած այն տղամարդկանց հետ, որոնք  լիովին հրաժարվել են կաթնամթերքից։

 ետազոտության շրջանակում գիտնականները հարցազրույց են անցկացրել ավելի քան 28700 տղամարդկանց հետ՝ իրենց սննդակարգի վերաբերյալ: Մի քանի տղամարդու նաեւ խնդրել են հիշել այն բոլոր ուտելիքներն ու խմիչքները, որոնք նրանք օգտագործել են նախորդ 24 ժամվա ընթացքում:

Հետազոտության սկզբում տղամարդկանցից ոչ ոք չի ունեցել շագանակագեղձի քաղցկեղ, սակայն 1254 տղամարդու մոտ ութ տարի անց շագանակագեղձի քաղցկեղ է առաջացել: Հետազոտողները ստեղծել են վիճակագրական մոդել՝ վերահսկելու այլ գործոններ, որոնք կարող էին ազդել արդյունքների վրա, ներառյալ շագանակագեղձի քաղցկեղի ընտանեկան պատմությունը, ռասան կամ տարիքը:

Կաթի օգտագործումը մեծացնում է շագանակագեղձի քաղցկեղի բոլոր տեսակների, այդ թվում՝ ավելի ագրեսիվ ձեւի զարգացման ռիսկը։



© NEWS.am Medicine