Ինչու չպետք է երեխային ստիպել կիսվել խաղալիքներով

11:34   12 հունիսի, 2022

Հաճախ ծնողները ցանկանում են երեխային սովորեցնել առատաձեռն ու բարի լինել`այսինքն կարեկցել այլոց: Թերապեւվտ Եկատերինա Կալինչուկը, aif.ru-ին տված հարցազրույցում, նշել է, որ այս վարքագիծը երեխայի մոտ կարելի է զարգացնել նույն կերպ նրա հետ վարվելու դեպքում:

Մասնագետի կարծիքով դա սկսվում է երեխայի ծննդով: Թերապեւտը կարծում է, որ, երբ երեխան փորձում է ընտանիքի անդամներից որեւէ բան վերցնել եւ նրանք չեն տալիս, ապա պետք է սահմաններ գծել եւ երեխային սովորեցնել, որ պետք է ունենա այնպիսի բաներ, որոնք իրավունք ունի չկիսել այլոց հետ:

Շատ կարեւոր է երեխային «ագահ» ածականով չորակելը, կարծում է Եկատերինա Կալինչուկը եւ նշում, որ որեւէ մեկի կողմից ձեր երեխայի նկատմամբ նման որակում լսելու դեպքում պետք չէ անտեսել՝ այլ հանգամանալից բացատրել:

Մասնագետը կարծում է, որ, եթե ընտանիքում ընդունված չէ մերժել միմյաց, հետագա կյանքում նրա համար հեշտ չի լինում: Երբ երեխան իսկապես ինչ-որ բան է ուզում, տեղի է ունենում մոբիլիզացիա՝ էներգիան բարձրանում է եւուզածին հասնելու նպատակով կրկնվող փորձեր է անում եւ մերժման դեպքում առաջանում է զայրույթ եւ լաց: Այս դեպքում պետք է գրկել երեխային, որի արդյունքում երեխան սրբում է արցունքները, նոր նպատակ սահմանում եւ փորձում հասնել դրան::



© NEWS.am Medicine