Հակամարմինները մայրական կաթի հետ անցնում են նարածնին եւ պաշտպանում աղիքները

13:26   12 հունիսի, 2022

Նյու Յորքում գործող Weill Cornell Medicine բժշկական քոլեջի գիտնականների կողմից իրականացված նոր նախակլինիկական հետազոտությունը ցույց է տվել, որ հակամարմինների մի խումբ, որը բնականաբար առաջանում է աղիների օգտակար բակտերիաների կողմից, կարող է մայրիկից երեխաներին փոխանցվել կրծքի կաթի միջոցով եւ երեխաներին օգնել պաշտպանվել վարակի հետեւանքով առաջացած փորլուծությունից: Հետազոտությունը ցույց է տալիս, որ մայրերի մոտ բնական ճանապարհով արտադրված այս հակամարմինները կարողեն բարձրացնել նորածինների իմունիտետը բակտերիալ պաթոգենների դեմ, որոնք ստամոքս-աղիքային վարակիչ հիվանդություն են առաջացնում:

Գիտնականները կենտրոնացել են IgG կոչվող հակամարմինների դասի վրա, որոնք օգնում են օրգանիզմին`ազատվել վարակիչ բակտերիաներից եւ վիրուսներից: Փորձարկումն իրականացվել է մկների վրա:

Գիտնականները ուսումնասիրել են նաեւ, թե ինչպես է IgG հակամարմինների դասը փոխազդում միկրոբների մեկ այլ խմբի՝ աղիքներում ապրող օգտակար բակտերիաների հետ՝ խթանելու նորածինների աղիքներում առկա բակտերիաների առողջ զարգացումը:



© NEWS.am Medicine