Ի՞նչ անել, եթե երեխայի մոտ կոնյունկտիվիտ է նկատվում

20:15   9 սեպտեմբերի, 2014

Նախ՝ ի՞նչ է կոնյունկտիվիտը

Կոնյունկտիվիտը ակնախնձորի արտաքին մեմբրանի եւ կոպերի ստորին հատվածի սուր վիրուսային, երբեմն էլ՝ մարնէածին վարակ է հանդիսանում, տեղեկացնում է Medical Observer-ը:

Որո՞նք են ախտանշանները

• Աչքի սպիտակ հատվածի կարմրություն,

• Կոպերի ներսի հատվածի կարմրություն,

• Կոպերի միաժամանակ փակում,

• Աչքերի քոր,

• Վիրուսային ծագման դեպքում՝ աչքերի մեջ արյունախառը, ջրանման հեղուկի կուտակում

• Մանրէածին կոնյունկտիվիտի դեպքում՝ դեղին հեղուկի կուտակում

Կանխարգելման/բուժման եղանակները

• Երեխային տանը պահեք:

• Առանձին սրբիչներից օգտվեք:

• Համոզվեք, որ երեխայի ձեռքերը մշտապես մաքուր են՝ ինֆեկցիայի տարածումից խուսափելու համար:

• Եթե միայն մեկ աչքն է ախտահարված, համոզվեք, որ այդ ուղղությամբ պառկած է քնում: Այս կերպ հնարավոր կլինի հիվանդ աչքից արտազատված արցունքից մյուսի ախտահարումը բացառել:

• Երեխայի աչքերն ամեն օր եռացված եւ հովացված ջրով մաքրեք՝ մանրէածին ինֆեկցիայից խուսափելու նպատակով:

Բժշկի օգնությանը դիմեք, եթե.

• Աչքերից հեղուկ արտահոսք է նկատվում,

• Որոշ ժամանակ անց վիճակը վատթարանում է կամ ապաքինման նշաններ չեն նկատվում,

• Երեխան աչքերի ցավից է բողոքում



© NEWS.am Medicine