Քնի ժամանակ ո՞ր ախտանիշներն են վկայում թրոմբի վտանգի մասին

22:35   13 հունիսի, 2022

Հայտնի են դարձել քնի ժամանակ այն չորս ախտանիշները, որոնք վկայում են թրոմբի վտանգի մասին: Համապատասխան նշանների դեպքում անհրաժեշտ է դիմել մասնագետի եւ հետազոտություն անցնել, գրում է ФАН-ը։

Քնից հետո գլխապտույտը կարող է վկայել արյամբ ուղեղի անբավարար մատակարարման կամ իշեմիայի ու հիպոքսիայի մասին: Քնած ժամանակ կրծքավանդակի սեղմվածությունը կամ շնչաարգելությունը կարող են վկայել այն մասին, որ արյունը թանձր է, եւ թթվածինը դժվար է հասնում թոքերին:

Եթե գիշերը թքարտադրություն շատ հաճախ է տեղի ունենում եւ միայն բերանի մի կողմում, ապա դա նույնպես թրոմբի մասին է ազդարարում: Ուղեղը արյամբ անբավարար մատակարարվելու դեպքում կորչում է դեմքի մկանների նկատմամբ վերահսկողությունը:

Չորրորդ նշանը սառը ձեռքերն ու ոտքերն են։ Այս նշանը վկայում է արյամբ վերջույթների անբավարար մատակարարման մասին։

 



© NEWS.am Medicine