Ո՞ւմ չի կարելի կարմիր միս ուտել

13:46   18 հունիսի, 2022

Որոշ քրոնիկ հիվանդություններով տառապող մարդկանց չի կարելի կարմիր միս ուտել, NEWS.ru-ին պատմեց սննդաբան Նուրիա Դիանովան։

Մասնագետը թվարկեց պացիենտների այն կատեգորիաները, որոնց խստիվ արգելվում է նման տեսակի միս օգտագործել, եւ պատմեց, թե ինչով կարելի է փոխարինել այն։ Սննդբանը խոսեց նաեւ այն մասին, թե կարմիր մսի հետ օգտագործվող որ մթերքներն են ամենաշատը վնասում առողջությանը։

«Կարմիր միսը խիստ արգելված է լյարդի եւ երիկամների հիվանդություններով տառապող մարդկանց։ Արժե նաեւ ձեռնպահ մնալ կարմիր միս ուտելուց, եթե հիվանդի մոտ ախտորոշվել է հոդատապ: Առանձին ուզում եմ նշել, որ եթե մարդն ալերգիա ունի, ապա կարմիր միսը հաճախ հանդես է գալիս որպես պաթոգեն, հատկապես կարմիր գինու համադրությամբ, եւ հենց այդ պատճառով են նախկինում հոդատապը արքաների հիվանդություն կոչել»,- նշեց Դիանովան։

Մասնագետը նաեւ բացատրեց, թե ինչ տեսակի դիետաների կարելի է հետեւել, եթե ձեզ հակացուցված է միսը։

«Ամենակարեւորը ամեն ինչում չափը պահպանելն է։ Գոյություն ունեն հսկայական թվով բազմազան դիետաներ, այդ թվում՝ առանց կարմիր մսի օգտագործման։ Ամենից լավը, իմ կարծիքով, իրեն դրսեւորել է միջերկրածովյան սննդակարգը, որն իր հերթին գործնականում զուրկ է կենդանական սպիտակուցից»,- հավելեց մասնագետը։

 



© NEWS.am Medicine