Որոնք են 60 տարեկանից հետո օգտակար ըմպելիքները

21:34   19 հունիսի, 2022

Ջուրն ու կանաչ թեյը կարող են լավ ազդեցություն ունենալ 60-ը անց մարդկանց օրգանիզմի վրա, ասել է թերապեւտ Նադեժդա Չերնիշովան:

Մասնագետների համոզմամբ  ցանկացած տարիքում, հատկապես տարեցների դեպքում, լավագույն ըմպելիքը ջուրն է: Այն նպաստում է մարմնի կենսական գործընթացներին: Ջրից բացի, օգտակար է համարվում նաեւ կանաչ թեյը:

«Կանաչ թեյը շատ հակաօքսիդանտներ ունի, որոնք վերականգնում են վնասված բջիջներն ու դանդաղեցնում ծերացումը: Կան փաստեր, որոնք վկայում են այն մասին, որ կանաչ թեյն ունակ է պայքարել քաղցկեղի բջիջների դեմ եւ հետաձգել ուռուցքների զարգացումը»,- նշել է Չերնիշովան` հավելելով, որ այս հատկությունները պահպանելու համար ըմպելիքը շատ թունդ չպետք է լինի, քանի որ երբեմն դրանում կոֆեինի պարունակությունն ավելի է քան սուրճի մեջ:

Վերոնշյալ ըմպելիքներից բացի, օգտակար ազդեցություն կարող է ունենալ նաեւ գինու չափավոր ընդունումը, որը, ըստ ուսումնասիրությունների, նպաստում է կանանց երկարակեցությանը:



© NEWS.am Medicine