Մարդկանց որ խմբին են մոծակներն ավելի հաճախ խայթում

23:26   19 հունիսի, 2022

Թերապեւտ, իմունոլոգ եւ ալերգոլոգ Իրինա Յարցեւան խոսել է այն մասին, թե մարդկանց որ խմբին են մոծակներն ավելի հաճախ խայթում, հայտնում է Sputnik ռադիոն:

Մասնագետը նշել է, որ մարդու արյան խմբի եւ մաշկի գույնի հետ կապված նախասիրություններ միջատները չունեն: Այնուամենայնիվ, մոծակները ջերմային պատկերի անալոգ ունեն եւ արձագանքում են արյան անոթների եւ արյան ջերմությանը:

«Միգուցե խորը անոթներ կամ ենթամաշկային ճարպային հյուսվածքի հաստ շերտ ունեցող մարդկանց մոծակներն ավելի քիչ խայթեն, իսկ բարակ մաշկ ունեցողներին՝ ավելի հաճախ»,- ասել է Յարցեւան։

Ավելի վաղ կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Լյուդմիլա Կոմարովան անդրադարձել էր մոծակներին վանող հոտերին եւ նշել, որ դրանցից է վանիլի հոտը:



© NEWS.am Medicine