Սովորաբար առողջական ի՞նչ խնդիրներ են առաջանում 50-ից հետո

15:43   20 հունիսի, 2022

Արդեն 50 տարեկա՞ն եք։ Ինչպիսին էլ լինի ձեր առողջական վիճակը, արժե իմանալ միջին տարիքի առողջական խնդիրների մասին, ինչը վճռական նշանակություն ունի դրանց կանխարգելման եւ բուժման համար։ Ահա հինգ վիճակ, որոնց մասին արժե հիշել 50-ից հետո, նշել են փորձագետները։ Այս մասին տեղեկացրել է Eat This, Not That! -ը։

Արյան բարձր ճնշում կամ հիպերտոնիա. տարածված  խնդիր է 50 տարեկանից հետո։ Եթե նախահիպերտոնիկ վիճակ ունեք կամ ձեր ճնշումն աննշան բարձր է, առաջին քայլը պետք է լինի կենսակերպի փոփոխությունը։ Քաշի պակասեցումը 5-10 տոկոսով, նատրիումի քանակի նվազեցումը, սննդաբաժնի բարելավումը եւ կանոնավոր ֆիզիկական վարժությունները սովորաբար հանգեցնում են զարկերակային ճնշման իջեցման։ Եթե ձեր ճնշումը բարձր է, բժիշկը, միեւնույն է, խորհուրդ է տալու դիմել այս փոփոխություններին ճնշման դեմ դեղամիջոցների հետ միասին։

Դիաբետ. այս հիվանդությունը նույնպես կարող է առաջ գալ 50-ից հետո եւ հանգեցնել առողջական լուրջ խնդիրների, ինչպիսին են երիկամների հիվանդությունները եւ տեսողության կորուստը։ Եթե առաջին տեսակի դիաբետը սովորաբար առաջանում է վաղ տարիքում, ապա երկրորդ տեսակի դիաբետը կարող է հայտնվել ավելի ուշ եւ զգալի չափով ենթարկվում է կանխարգելման։ Խոլեստերինի բարձր մակարդակի հավանականությունը բարձրանում է տարիքի հետ, նախազգուշացնում են բժիշկները։

Օսթեոպարոզը հատկապես անհանգստացնում է կանանց դաշտանադադարից հետո, բայց տղամարդիկ նույնպես կարող են հիվանդանալ դրանով։ Մասնագետների խոսքով՝ անհանգստության ամենամեծ պատճառը հետեւյալն է. 50-ից բարձր տարիքի մոտավորապես յուրաքանչյուր չորրորդ տղամարդ ոսկրերը կոտրում է օսթեոպարոզի պատճառով։  Ընդ որում՝ կանայք ավելի հաճախ են ոսկրային հյուսվածքի ամրության թեստ հանձնում եւ սկսում են կալցիում եւ D վիտամին ընդունել ոսկորի կոտրվելուց հետո։

COVID-19-ի եւ տարեց մարդկանց շարժունակության միջեւ կապի հայտնաբերման ուղղությամբ կատարված հետազոտությունը ցույց է տվել, որ 50-ից բարձր տարիքի մարդիկ կարող են COVID-19-ի ավելի բարդ հետեւանքներ ունենալ, ուստի շատ կարեւոր է ժամանակին պատվաստվել եւ վերապատվաստվել, խորհուրդ են տալիս փորձագետները։



© NEWS.am Medicine