Ինչո՞վ է վտանգավոր լեզվի եւ շուրթերի փիրսինգը

21:29   20 հունիսի, 2022

Մետաղական զարդերը բերանի խոռոչում առաջացնում են պարոդոնտիտ, որը կարող է հանգեցնել ատամների կորստի։ Այս մասին զգուշացրել է Գրայֆսվալդի բժշկական համալսարանի ստոմատոլոգիայի պրոֆեսոր Կլեմենս Ուոլթերը՝ ելույթ ունենալով Կոպենհագենում պարոդոնտոլոգիայի եւ ատամնաբուժական իմպլանտոլոգիայի EuroPerio10 կոնգրեսում, գրում է Mail.ru-ն։  

Ուսումնասիրություններին ընդհանուր առմամբ մասնակցել է լեզվի եւ շուրթերի փիրսինգով 408 մարդ։ Նրանցից յուրաքանչյուր հինգերորդն այս հատվածում մի քանի անցք է ունեցել, որոնց մեջ մետաղյա զարդեր են մտցվել։ Զարդեր կրելու տեւողությունը տատանվում էր մեկ ամսից մինչեւ 19 տարի։

«Ատամնաբույժները պետք է հիվանդներին զգուշացնեն լեզվի եւ շուրթերի փիրսինգի հետ կապված պարոդոնտիտի վտանգի մասին:»,-ընդգծել է Վալտերը։   



© NEWS.am Medicine